|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանում միշտ էլ սոցիալական խնդիրներով պայմանավորված ցույցեր եղել են, սակայն, ի տարբերություն վերջին ցույցերի, մեծ տարածում չեն գտել. այսօր լրագրողներին ասաց իրանագետ Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով՝ բողոքի ալիքը տարածվեց սոցիալական ցանցերի միջոցով:
Իրանական «Ռադիո Ֆարդա»-ի հայաստանյան թղթակից Ռուբիկ Մինասյանի խոսքով էլ` թեև Իրանում արգելափակված է Facebook-ը, սակայն այնտեղ գործում է Telegraph նամակագրական կայքը, որտեղ շուրջ մեկ միլիոնանոց խմբում տարածվում էին ակցիաների վերաբերյալ տեսանյութերը, կոչերը: Ըստ նրա` դժվար է ասել, որ ցույցերը կոնկրետ մեկ պատճառ ունեին:
Մինասյանը նշեց, որ հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն էին՝ թանկացումները, չվճարված աշխատավարձերը, աշխատատեղերի բացակայությունը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում Իրանում գործազրկությունն ավելացել է` պայմանավորված նավթի իրացման հետ կապված խնդիրներով և Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային սանկցիաներով:
Մինասյանը հայտնեց, որ Իրանի բնակչությունը, հատկապես` երիտասարդները շատ քաղաքականացված են: Երկրի բնակչության 60 տոկոսը երիտասարդներ են, որոնք պարբերաբար փորձում են օրակարգում պահել հանրությանը հուզեղ հարցերը:
Տիգրան Դավթյանի խոսքով՝ Իրանում կատարվող իրադարձությունները վտանգավոր են տարածաշրջանում անկայունություն ստեղծելու տեսանկյունից: Ըստ նրա՝ թեև Իրանում առկա սոցիալական խնդիրները հուզում են նաև այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, սակայն այնտեղ անցկացվող ցույցերը ոչ մի վնաս չեն հասցնի իրանահայերին. նրանք կխուսափեն զանգվածային անկարգություններին մասնակցելուց: