|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 24-ին:
Ըստ «Անադոլու» գործակալությաը՝ այդ մասին Էրդողանը հայտարարել է մեջլիսում ելույթի ընթացքում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ազգայնամոլ «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին կոչ է արել երկրի իշխանություններին` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպել այս տարվա օգոստոսի 26-ին՝ 2019 թվականի փոխարեն։ Բահչելին շեշտել է օգոստոսի 26-ը՝ որպես Մանազկերտի ճակատամարտում թուրքերի տարած «հաղթանակի օր»: