|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտի 22-ին, ժամը 21:25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա այգում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Այնթապ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում Nissan Tiida մակնիշի 35 FL 363 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի և ուղևորի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներին, որոնք տեղի ուժերով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Մինչ ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն:
ԱԻՆ մամուլի ծառայություն