|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։26-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում գտնվող ավտոտնակների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 32-րդ կմ-ին «Nissan Murano» մակնիշի 55 XX 559 պետհամարանիշով (վարորդ՝ 1974 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1974 թ. ծնված Ա. Փ.-ը և Ա. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. վերջիններս հոսպիտալացվել են Մասիս քաղաքի ԲԿ, այնուհետև Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: