|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 19-ին, ժամը 23.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 61LO123 պ/հ (վարորդ Ա. Մ. ծնվ.1983թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը (մոտ 300 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ը և ուղևոր Ա. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմենանև փակել գազի բալոնի փականը: