|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մոսկվիչ 412» մակնիշի առանց պետհամարանիշի և «Մերսեդես E320» մակնիշի 32 RR 777 պետհամարանիշով ավտոմեքենաները. վերջինիս վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Էջմիածին քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: