|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով մարզում հայտարարված է գարնանային սանիտարական միամսյակ: Ընդգրկված լինելով «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում` միամսյակի նպատակն է բարելավել մարզի բնակավայրերի սանիտարական վիճակը, բարեկարգել հասարակական վայրերը, շրջակա միջավայրը մաքրել համայնքներում ձմռան ժամանակ կուտակված կենցաղային աղբից:
Նկատի ունենալով մարզի բնակլիմայական պայմանները` սանիտարական միամսյակը անց է կացվելու երկու փուլով: Նախալեռնային գոտում գտնվող համայնքներում այն կայանալու է մարտ ամսին, իսկ բարձր լեռնային բնակավայրերի համայնքներում միամսյակը կիրականացվի ապրիլ ամսին:
Սանիտարական միամսյակի աշխատանքներին մասնակից կլինեն դպրոցականները, հասարակական, ձեռնարկատիրական կազմակերպությունները եւ ողջ հասարակությունը: Համատեղ ուժերով կմաքրվեն համայնքների փողոցները, մայթերը, հասարակական վայրերը եւ հուշարձանները: Հասարակական վայրերում նախատեսվում է իրականացնել նաեւ ծառատնկման եւ կանաչապատման աշխատանքներ:
Սանիտարական միամսյակի աշխատանքները համակարգում է մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը, որը ղեկավարում է մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը: Միաժամանակ համայնքներում միամսյակի գործընթացը վերահսկում են մարզպետարանի աշխատակիցները, ովքեր պատասխանատվություն են կրում իրենց ամրացված համայնքների սանիտարական մաքրման համար:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվությոն եւ հասարակայնության հետ կապերի բաժին