|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնից կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորված Թաթուլ Շուշանյանի եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող մի քանի դատապարտյալների միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել:
Բանն այն է, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվում են դատապարտված նախկին բոլոր ոստիկանները, հարկային, մաքսայինի այլ ուժային կառույցների աշխատակիցները:
Նրանցից մի քանիսը դատապարտվել են Թաթուլ Շուշանյանի «շնորհիվ», եւ ահա մեր աղբյուրի փոխանցմամբ, դատապարտյալներից մի քանիսը փորձել են, այսպես ասած, վրեժ լուծել Շուշանյանից՝ ճնշելով նրան. նա հոգեբանական վատ վիճակում է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: