|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 6-ին, ժամը 19:53-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կիսակողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի 898 UL 28 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Գ.) բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կիսակողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարներն ուղղել են բեռնատարը:
ԱԻՆ մամուլի ծառայություն