|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունվարի 19-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ (երկուսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սասնա Ծռերի փողոցում գտնվող "Քար Գազ Սերվիս" ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենայի գազաբալոնը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: