|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է: Առաջինը ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նա հանդես եկավ ի պաշտպանություն «Սորոս» հիմնադրամի՝ գովեստի խոսքեր հնչեցնելով դրա հասցեին:
Նշենք, որ «Սորոս» հիմնադրամը ՀՀԿ-ական պատգամավոր Բաբուխանյանն իր ելույթում «չարիք» էր որակել եւ պահանջել արգելել դրա ազգակործան գործունեությունը:
Ըստ Զեյնալյանի` գրանտակեր լինելու համար փաստ է պետք դրամաշնորհի ստանալու և չափի մասին: «Եկեք տեսնենք` ՀՀ-ում ամենաշատ գրանտ ով է ստացել, եթե ոչ` Հայաստանի կառավարությունը: ՀԿ-ներին անվանակոչել գրանտակեր, երբ դու ՀՀ-ն ես ներկայացնում ու ամենաշատն ես ստացել, կարծում եմ` ազնիվ ու արդար չէ»,- հայտարարեց պատգամավորը: