|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երևանում ընթացող Բոլոնիայի գագաթաժողովի փակմանը ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ մենք բարձր ենք գնահատում բարձրագույն կրթության ոլորտի` նման լսարանի մասնակցությունը երևանյան գագաթաժողովին:
«Այս գագաթաժողովը որոշիչ է եվրոպական կրթության համար: Սա իսկապես պատմական պահ է, իրադարձություն, որը առաջ կտանի բարձրագույն կրթության տեսլականը: Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է, սա նաև միջոց է զարգացող երկրների համար` կիսելու իրենց փորձը, նպաստելու ուսանողների շփմանը»,- ասաց վարչապետը: Նա նշեց նաև, որ, չնայած ժամանակի մարտահրավերներին, կրթության բնագավառը մնում է կիզակետում:
«Մեր համագործակցությունը փոխադարձ վստահության և երկխոսության վրա պետք է հիմնված լինի: Երևանի գագաթաժողովը մեծ ձեռքբերումների և վստահության գրավական է, վստահ եմ` այստեղ հնչեցված բոլոր առաջարկները կյանքի կկոչվեն»,- ասաց վարչապետը` գագաթաժողովի մասնակիցներին Հայաստանում հիշարժան օրեր մաղթելով: