|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Business FM-ին, որում անդրադարձել է ԵԱՏՄ-ի հետ կապված ակնկալիքներին:
Լրագրողը հարցել է, որ Հայաստանն արդեն երկու տարի է` ԵԱՏՄ-ի անդամ է, արդյո՞ք արդարացել են ակնկալիքները, թե՞ դրանք ավելի շատ էին:
«Իհարկե, ակնկալիքներն ավելի շատ էին: Այն իրավիճակը, որը ստեղծվեց միջազգային տնտեսությունում, ռուսական տնտեսությունում, նվազեցրել է ԵԱՏՄ-ից մեր սպասած էֆեկտը: Սակայն ամեն դեպքում այն ակնհայտ է»,- նշել է ՀՀ նախագահը:
Սարգսյանը հավելել է, որ ռուսական ռուբլու արժեզրկումն ազդել է Հայաստանի եկամուտների վրա: