|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ դժկամությամբ է մասնակցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կազմակերպած Եվրասիական գործընկերության միջազգային VI խորհրդաժողովին: Կարեն Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ նա առանձնապես լուրջ չի վերաբերվում Արա Աբրահամյանին:
Պարզվում է, սակայն, որ վարչապետը լարված հարաբերությունների մեջ է այդ խորհրդաժողովին մասնակցող ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Կարեն Կարապետյանին հայտնի է դարձել, որ ՌԴ ամենաբարձր իշխանական շրջանակների հետ շատ ջերմ հարաբերվող Տիգրան Սարգսյանը լոբբինգ է անում իր ծրագրերի դեմ՝ հօգուտ Սերժ Սարգսյանի՝ այդպիսով Սուրենիչը մի կողմից իր երախտագիտությունն է հայտնում Սերժ Սարգսյանին իր ներկա պաշտոնի համար, նաև հույս ունի, որ Սերժ Սարգսյանը հետագայում էլ իրեն անգործ չի թողնի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: