|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնի ստեղծումն ու Կարեն Կարապետյանի հավանական նշանակումն այդ պաշտոնում մի շարք հստակություններ է մտցրել: Այս նշանակումով մոտավորապես հայտնի է դառնում ԱԺ ընտրություններում առաջին երեք անունը՝ ըստ որի Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակի երկրորդ համարը կլինի Կարեն Կարապետյանը, Երրորդը կլինի, հավանաբար, Արմեն Աշոտյանը, ով այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուներից է: Չի բացառվում, սակայն, որ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը կարողանա իրավիճակի վրա ազդել և իր եղբորը՝ Կարեն Կարապետյանին դարձնել ԱԺ նախագահի հավանական թեկնածու: Այդ դեպքում՝ցուցակում երրորդ հորիզոնականը կարող է զբաղեցնել մյուս Կարեն Կարապետյանը (Տաշիր): Այս սցենարի շուրջ դեռևս Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը պետք է պայմանավորվեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։