|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
««Ժամանակ»–ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում հինգ տարի մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում հայտնվելու և պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար։ Առկա իրավական հիմքերը շատ թույլ են, և Կարեն Կարապետյանը կտրականապես հրաժարվել է որևէ կեղծ տեղեկանքով պատգամավոր առաջադրվելու մտքից։ Նա պատրաստակամություն Է հայտնել ամբողջ քարոզարշավ բեռը ստանձնել, բայց չգնալ որևէ կեղծիքի: Կարծես համաձայնություն է ձեռք բերվել՝ ո՛չ Կարեն Կարապետյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն լինելու ՀՀԿ նախընտրական ցուցակում։ Այս պահին քննարկվում է Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան ձևաչափը։ Այս դեպքում Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։