|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայն է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, որպես երկրի անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչ, անփոխարինելի է: «Ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:
Հարցին, թե ճի՞շտ է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ նա լինելու է վարչապետ, ինքը՝ Կարապետյանը, փոխվարչապետ, վարչապետը պատասխանեց, որ նման քննարկումներ չեն եղել, և «որեւէ պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է»:
Ի դեպ, Կարապետյանը նաև շեշտեց, որ գիտակցված է անդամակցել ՀՀԿ-ին: