|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Այսօր լրագրողները ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի ԲՀԿ-ի հետ: «ԲՀԿ-ի հետ պահպանում եմ շատ լավ, աշխատանքային հարաբերություններ, բայց ունեմ շատ խոր գաղափարային տարաձայնություններ»,- ասաց նա:
Հարցին` իսկ ի՞նչ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, նախարարը պատասխանեց. «Հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ դուք տալիս եք մարդու անուն, ով քաղաքականությամբ չի զբաղվում»:
Հիշեցնենք, որ Աշոտյանը որոշ ժամանակ առաջ, մեղմ ասած, խիստ քննադատության էր ենթարկել Ծառուկյանին: