|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է աշխատանքից ազատել նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանին: Ըստ նույն տեղեկությունների՝ Գ. Կոստանյանը մի քանի դատախազների հետ զրույցում, խոսելով Վ. Մարգարյանի մասին, ասել է, թե «դրան ասե՛ք, թող աչքիս չերեւա ընդհանրապես»:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Վ. Մարգարյանի հետ նրա ապագային առնչվող հարցեր ճշտելու ակնկալիքով: «Ես նման տեղեկություն չունեմ»,- կարճ ասել է դատախազը: Հարցին, թե ինչ փոխհարաբերություններ ունի Գ. Կոստանյանի հետ, դատախազը պատասխանել է. «Աշխատանքային, կառուցողական, որեւէ լարված հարաբերություն չկա, ես աշխատում եմ»: