|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կառուցողական հարաբերություններ են ձևավորվել. պետք է առաջ գնալ այդ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա լավ առաջընթաց է՝ շնորհիվ այն կառուցողական հարաբերությունների, որոնք ձևավորվել են ամերիկյան կողմի հետ մեր շփումների ընթացքում։ Մենք պետք է հետագայում ևս ընթանանք այդ ճանապարհով», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան բավարարված է Վաշինգտոնի հետ ընթացող երկխոսության պրագմատիկ և արդյունավետ զարգացմամբ:
«Շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ։ Դրանք բավական ինտենսիվ են և շարունակական», – նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։