|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին: Թուրքական «Yenisafak» լրատվական կայքը հայտնում է, որ ֆիլմն անդրադառնում է նաև «1915-ի հայկական դեպքերին» (Հայոց ցեղասպանությանը՝ խմբ.). տեղեկացնում է Ermenihaber-ը:
Գլխավոր դերերում հանդես են եկել Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն: Ֆիլմում նկարահանվել են նաև Նիհան Թարհանը, Մինե Թյուֆեքչիօղլուն, Մելդա Արատը, Ադնան Էրդողանը և Իբրահիմ Գյունդողանը: Ֆիլմի ռեժիսորն է Էմրե Յըլմազը:
Ըստ ֆիլմ սցենարի՝ Իսկուհին Հայաստանից մեկնում է Ստամբուլ՝ ուսանելու տեղի համալսարանում, որտեղ և ծանոթանում է Մերթի հետ: Երիտասարդները սիրահարվում են, սակայն Հայաստանից Ստամբուլ մեկնած Իսկուհու եղբայրը՝ Արամը, և Մերթի ընտանիքը դեմ են լինում նրանց հարաբերություններին: Երիտասարդները ստիպված են լինում պայքարել` բոլոր դժվարությունները հաղթահարելու համար: