|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.36 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.5802 |
| GBP | ⚊ | £ 503.93 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայում բջջային կապից օգտվող քաղաքացիները անակնկալի եկան, երբ հեռախոսահամար հավաքելիս նախքան զանգը, միանում էր Թուրքիայի նախագահ Էրդողանի աուդիոուղերձը: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:
Էրդողանը ուղերձ ուներ հեղաշրջման փորձի մեկ ամյակի կապակցությամբ:
«Որպես նախագահ, հղում եմ իմ շնորհավորանքները հուլիսի 15-ի ժողովրդավարության օրվա կապակցությամբ, հերոսներին մաղթում եմ առողջություն և բարօրություն»,- ասվում է Էրդողանի հղած աուդիոուղերձում:
Միայն ուղերձը լսելուց հետո բջջային կապի օգտատերերը հնարավորություն ունեին զանգ կատարելու: