|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ:
«Դուք կինոյի մեծագույն վարպետներից եք՝ հռչակավոր ռեժիսոր և պրոդյուսեր, որի ֆիլմերը բարձր են գնահատվել թե՛ հանդիսատեսի, թե՛ կինոգետների կողմից:
Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր ֆիլմերը խորհրդային և ռուսական կինոյի տարեգրության փայլուն էջերից են:
Ձեր արվեստը սիրված և սպասված է Հայաստանում, իսկ հասարակական գործունեությունը, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը դրվատանքի և բարձր գնահատանքի են արժանի»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: