|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին` Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական Ղազախստանին` խաղաղություն և բարգավաճում:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայ-ղազախական կառուցողական գործընկերության զարգացման հարցերում համատեղ ջանքերը, երկու երկրների նախագահների միջև հաստատված անձնական վստահելի հարաբերությունները հետագայում ևս կծառայեն ի շահ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: