|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Սիրելի՛ Շառլ
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաև բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչև այսօր:
Մենք սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզնով»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում: