|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը հետմահու շնորհվել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Դափնեկիրների հայտարարման արարողությունը տեղի է ունեցել մարտի 21-ին Կրեմլի պետական պալատում:
«Աշխարհը կորցրեց մեծ արտիստի, բայց նրա արվեստը շարունակում է ապրել եւ դեռ երկար ու երկար կլուսավորի ոչ մեկ սերունդ: Եվ այսօր «Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» անվանակարգում BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը մենք շնորհում ենք Շառլ Ազնավուրին»,- հայտարարել է արարողությունը վարող Ֆիլիպ Կիրկորովը:
Արձանիկը կհանձնվի երգչի ընտանիքին:
Ազնավուրի «Հավերժական սեր» երգը համերգի ժամանակ կատարել է Թամարա Գվերծիթելին:
«Անկարելի է Շառլ Ազնավուրի մասին խոսել անցյալ ժամանակով: Նա համաշխարհային երաժշտության գանձարան է: Շնորհակալություն, մաեստրո', Ձեր երաժշտության, երգերի համար, որոնք ավելի գեղեցիկ, ավելի երջանիկ դարձրին մեր աշխարհը»,- ասել է նա: