|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է «Կոնտրակտուս» կազմակերպության փոխնախագահ Վիտոլդ Կարչևսկու և «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտայի հետ: Լեհ գործարարները Հայաստան են ժամանել հուլիսի 3-4-ը Լեհաստանի Պոդլասկա տարածաշրջանային հիմնադրամի և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները: Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետաքրքրությունների շրջանակը:
Վիտոլդ Կարչևսկին նշել է, որ «Կոնտրակտուս» կազմակերպությունը նպատակ ունի ներդրում կատարել Հայաստանում գյուղատնտեսական մթերքների վերամշակման, ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ գյուղատնտեսական ուղղություններում:
Երկու կողմերի միջև տեղի ունեցած արդյունավետ քննարկման արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: