|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի Իզմիր քաղաքի հանրապետական գլխավոր դատախազության որոշմամբ ձերբակալվել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի հիմնադիր և ղեկավար, փաստաբան Թաներ Քըլըչը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական «Gazetekarinca» լրատվամիջոցը, հղում անելով «Anadolu» պետական լրատվական գործակալությանը, նշում է, որ Քըլըչը և ևս 22 փաստաբան մեղադրվում են գյուլենականների հետ կապեր ունենալու և 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:
Թաներ Քըլըչին ձերբակալելու որոշումը խստորեն դատապարտվել է «Amnesty International»-ի ղեկավարության կողմից: Մասնավորապես կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթթին այդ ամենը որակել է որպես թուրքական իշխանությունների կամայականություն:
Կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ նշվում է. «Նրանց մասնակցության վերաբերյալ հավաստի և ընդունելի ապացույցների բացակայության պատճառով մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին անմիջապես ազատել Կիլիչին և 22 իրավաբաններին, նաև հանել մեղադրանքը նրանց վրայից»: