|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Իդիլ Էսերի ու ևս 5 ակտիվիստի ձերբակալման վերաբերյալ: Այս մասին РИА Новости-ի տեղեկացմամբ՝ հայտնում է CNN Turk-ը:
Էսերն ու իրավապաշտպան կազմակերպության ևս 12 ակտիվիստ բերման են ենթարկվել հուլիսի 6-ին կոնֆերանսի ժամանակ:
Ըստ աղբյուրի՝ Amnesty International-ը պահանջել է ազատ արձակել նրանց, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանն այս կազմակերպությանը մեղադրել է իր երկրում նոր հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ՝ հղում անելով հետախուզության տվյալներին:
Amnesty International-ի նախագահն ու ձերբակալված 5 ակտիվիստները մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու մեջ»: Մյուս բերման ենթարկվածները ստորագրությամբ ազատ են արձակվել: