|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է ուղարկել ադրբեջանական Turan գործակալությանը, որում իր անհանգստությունն է հայտնել նախագահի ընդդիմադիր թեկնածու Իսա Ղամբարի վրա կազմակերպված հարձակման և այդ ընթացքում ոստիկանության անգործության վերաբերյալ:
Կիրակի օրը 100 հոգանոց ամբողխ հարձակվել է ընդդիմադիր թեկնածուի ավտոշարասյան վրա, դրա ուղղությամբ ձու և քարեր նետել, կոտրել մեքենաների ապակիները, ինչին ոստիկանությունը լուռ հետևել է: Ոստիկանները ձերբակալել են այդ ամենը լուսանկարող լրագրողին, տարել բաժանմունք և հարցաքննել:
Amnesty International-ը հայտնել է, որ այս ամենից հետո կասկածում է, որ Ադրբեջանում ընտրությունները կանցնեն ազատ և արդար: