|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապրիլի 28-ին ավարտվել է ՌԴ քաղաքացի Մ.Վ. Ուելդանովի գործով դատական գործընթացը: Ծանր հանցագործությունների հարցերով` Բաքվի դատարանը նրան դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ խոշոր չափի թմրամիջոցների անօրինական ձեռք բերման, պահման և տեղափոխման մեղադրանքով: Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ իրադարձությունների հետագա զարգացումը նախատեսում է նաև պատիժը կրելու համար Ռուսաստանի Դաշնությանն Ուելդանովի փոխանցման հնարավորությունը:
Զախարովան հավելել է, որ Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը մշտական կապի մեջ է իր քաղաքացու, նրա փաստաբանի և Ադրբեջանի իշխանությունների հետ: