|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հաղթանակի եւ խաղաղության տոնը հանդիասավոր կեպով նշեցին Արագածոտնի մարզի բոլոր համայնքներում: Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում եւ հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողների, հուշարձանների մոտ տեղի ունեցան մեծարման հանդիսություններ, տոնական միջոցառումներ:
Գլխավոր տոնակատարությունը կայացավ մայիսի 9-ին՝ մարզկենտրոն Աշտարակում:
Հանդիսությունը սկսվեց վաղ առավոտյան: Մարզի ղեկավարությունը, Հայրենական եւ Արցախյան պատերազմների վետերանները, հյուրերը, հանրությունը այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգի:
Ծաղկեպսակներ տեղադրվեցին Հայրենական, Արցախյան պատերազմների զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Հնչեցին շնորհավորանքի խոսքեր, կատարվեցին հայրենասիրական երգեր ու պարեր:
Այնուհետեւ, ավանդույթի համաձայն, միջացառման մասնակիցներն այցելեցին քաղաքի գերեզմանատանը գտնվող զոհված ազատամարտիկների պանթեոն: Հոգեւոր դասի կողմից կատարվեց հոգեհանգստի արարողություն:
Ներկաները խնկարկեցին զոհվածների շիրիմների մոտ, զետեղեցին ծաղկեպսակներ:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին