Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Վաղը՝ մայիսի 9-ին, փակ են լինելու և՛ Եռաբլուրը, և՛ Հաղթանակի զբոսայգին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մամուլի ասուլիսում։
«Բացառապես տեղի են ունենալու արարողակարգային միջոցառումներ․ 10։30-11։00 տեղի կունենա իշխանության բարձրագույն ներկայացուցիչների այցը Հաղթանակի զբոսայգի՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ ծաղկեպսակներ կզետեղվեն, որից հետո Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների այց Մայր Հայաստան հուշահամալիր»,-նշեց նա։
Ապա հետևելու է անակնկալը, որը փոխնախարարը չմանրամասնեց։
Նախատեսվում է համերգ, որին կմասնակցեն ՊՆ նվագախումբը, Արսեն Գրիգորյանը, «Նեմրա» խումբը, Արթուր Գրիգորյանը և այլ կատարողներ։
Եռատոնին ոստիկանության ուժերը կապահովեն հասարակական կարգը և անվտանգությունը։
Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն ասաց, որ այսօր 20։00-ից ոստիկանության ստորաբաժանումները կշրջափակեն Մոնումենտի անմար կրակը։
Կանոնները խախտողները կտուգանվեն նվազագուն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով։
Մանրամասն՝ տեսանյութում․