|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մայիսի 7-ին՝ ժամը 10.00-ին, Երևանի Հաղթանակի զբոսայգուց կմեկնարկի առաջին մասսայական վազքը՝ «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով: Մասնակիցները վազքով կանցնեն ավելի քան 4 կմ՝ Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչև Հանրապետության հրապարակ:
Միջոցառումը համատեղ կազմակերպել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի եռամարտի ֆեդերացիան և Երևանում «Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը»՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ:
Նախքան մասսայական վազքի մեկնարկը ծաղկեպսակներ կդրվեն Անհայտ զինվորի հուշարձանին: Նախատեսվում է, որ վազքին կմասնակցի շուրջ 700 մարդ: