|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի Քիլիս քաղաքի դիմաց գտնվող սիրիական Ազազ շրջանում հզոր պայթյուն է որոտացել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Ազազի կենտրոնում ռումբերով բեռնավորված մեքենա է պայթեցվել: Հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 10 մարդ:
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիական ազատ բանակ» անվանումով զինված ընդդիմադիր խմբավորման հսկողության տակ գտնվող շրջանում տեղի ունեցած պայթյունը կազմակերպել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները:
Պայթյունից հետո Թուրքիայի սահմանի նշյալ հատվածում տագնապ է հայտարարվել:
Ահաբեկչության հետևանքով վիրավորվածների մի մասը տեղափոխվել է Թուրքիայի Քիլիս քաղաքի պետական հիվանդանոց:

