|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապրիլի 26-ին, ժամը 14:58-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում անասնագոմի տանիք է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի և մյուսի հացատան տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին, մարվել` 18:19-ին:
Ամբողջությամբ այրվել են անասնագոմի և հացատան տանիքների փայտյա կառուցատարրերը (70 քմ) և չոր խոտածածկույթ (1000 քմ):