|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն անդրադարձավ առաջիկա` Երևանի ավագանու ընտրություններին: Հարցին, թե արդյո՞ք հստակ է` ով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն, որովհետև որոշ ՀՀԿ-ականներ մասնավոր կարծիք են հայտնում, որ թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, նա պատասխանեց. «Վաղը ՀՀԿ ԳՄ նիստ կլինի: Ենթադրում եմ, որ այդ նիստում կորոշվի թեկնածուն: Իմ անձնական տեսակետը կարող եմ հայտնել. այն անուրանալի աշխատանքը, որը կատարվել է վերջին տարիների ընթացքում մեր մայրաքաղաքում, ինձ բերում է այն անառարկելի կարծիքին, որ ամենահարմար թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է»: