|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ամփոփեց ԱԺ ընտրությունները: Նա անդրադառնալով Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, որը չանցավ խորհրդարան, նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի երկու հարցազրույցները նպաստեցին այդ դաշինքի ձայների կորստին ու դաշնակցության ձայների ավելացմանը: Բացի այդ անհասկանալի էր ՀԱԿ-ի` դաշինքով մասնակցության հայտը, որը պահանջում էր 7 տոկոս շեմի հաղթահարում:
«Լևոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցներով արեց ամեն ինչ, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը չանցնի հինգ տոկոսանոց շեմը: Ինքը իր հարցազրույցներով խոսեց ոչ թե ակտուալ քաղաքական ակտիվի հետ, այլ պատմության դասագրքերի համար, դա սուրբ Հեղինեի սինդրոմ էր »,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Նրա կարծիքով` ՀԱԿ-ի ընտրազանգվածի մի մասը ապագայում ավելի արմատական կդառնա, մի մասը կփորձի մտնել փորձագիտական դաշտ, մի մաս էլ կփորձի համագործակցել իշխանության հետ: Ըստ Մինասյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Արցախի հարցի քաղաքականացումը չբերեց լուրջ դիսկուսիաների: