Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-04-04 13:46
Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցներով ընտրազանգված կորցրեց. քաղտեխնոլոգ

Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցներով ընտրազանգված կորցրեց. քաղտեխնոլոգ

Այսօր լրագրողների հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով ԱԺ ընտություններում «Ծառուկյան» դաշինքի արդյունքներին, ասաց, որ այս անգամ «Ծառուկյան» դաշինքը չի կարողանալու մանևրել` խուսափելով ընդդիմություն լինելուց:

«Եթե նախկինում Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն վախենում էր ասել, որ ընդդիմադիր է` հայտարարելով, թե այլընտրանք է,  ապա այս անգամ շանս չունի և ԱԺ առաջին նիստում պետք է հայտարարի, որ ընդդիմություն է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, որը չանցավ խորհրդարան, Կարեն Քոչարյանը նշեց, որ, անկասկած, դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ քաղաքական միավոր է, եզակի մարդ, ով չդավաճանեց իր քաղաքական ու գաղափարական սկզբունքներին` սկսած 1998-ից, երբ թողեց նախագահի պաշտոնը` իր սկզբունքներից դրդված, սակայն կասկած չկա, որ նրա հարցազրույցներից հետո ընտրազանգված կորցրեցին:

«Ես չեմ կարող չհարգել Լևոն Տեր-Պետրոսյանի սկզբունքայնությունը և չեմ կարող չընդունել, որ ՀԱԿ-ը քաղաքական  միավոր էր`  ի տարբերություն շատ ուժերի»,- ասաց քաղտեխնոլոգ:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին` 10 հազար դրամին, ապա Կարեն Քոչարյանը նշեց. «Եթե մարդը համաձայն է, որ ինքն արժենա օրական  կես դրամ, դա նրա խնդիրն է, ուրիշ ոչ մեկի»: