|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ մեկնել է Ուկրաինա: Ըստ Ulusalkanal-ի՝ նա Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ և քննարկել թուրք-ուկրաինական բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 5-րդ ժողովի կազմակերպման մանրամասները, որը տեղի է ունենալու գարնանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և մի շարք տնտեսական խնդիրներ, նաև պատրաստակամություն հայտնել թուրք-ուկրաինական ռազմակավարական հարաբերությունները զարգացնելու հարցում: Կողմերը նաև անդրադարձել են երկու երկրների միջև ազատ առևտրի իրականացման համար ընթացող բանակցությունները հնարավորինս արագ ավարտին հասցնելու անհրաժեշտությանը:
Չավուշօղլուն կրկնել է, որ պաշտոնական Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: