|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Հունաստան:
Ըստ AA-ի՝ Կրետե կղզում տեղի է ունեցել 2 երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին, ինչպես նաև Կիպրոսի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Նախարարները նշել են, որ հանդիպումը կարևոր է ոչ միայն Հունաստանի և Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: