|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այս գիշեր` ժամը 01-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է կտրած-ծակած վերք և հրազենային վիրավորում, իսկ մյուսի մոտ՝ վնասվածքներ գլխի շրջանում, քունքի սալջարդ: Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալ:
Հիվանդանոց տեղափոխված երիտասարդները 36 և 31 տարեկան են: Դեպքի հանգամանքները պարզվում են: