|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքական ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու են սպանել երեկ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշին՝ ողջ ձերբակալելու փոխարեն:
Ըստ Haberler-ի՝ ոստիկանները դա բացատրել են «վիրավոր դեսպանին շտապ օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ»:
«Դեսպանը արյունահոսում էր, իսկ հանցագործը զենքը վայր չէր դնում: Դեսպան Կառլովին անմիջապես օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ էր հանցագործին վնասազերծել»,- նշվել է ոստիկանության տարածած հայտարարության մեջ: