|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՀՀԿ համագումարին մասնակցող` էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ իրեն պաշտոնանկ արեցին, նախընտրեցին մեկ ուրիշի:
Կարեն Ճշմարիտյանը նախ պատասխանեց, որ պաշտոնին հրաժեշտ տվեց քաղաքական համաձայնությունների արդյունքում, ինչը շատ նորմալ է: «Գիտե՞ք, առհասարակ, ցանկացած պաշտոն մարդունը չէ»,- փիլիսոփայեց նա:
Հարցին, թե ինչո՞վ է զբաղվում ներկայումս, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, որ զբաղվում է իր առօրյա հոգսերով, ընթերցանությամբ, դասավանդում է պետական տնտեսագիտական համալսարանում` «Ներդրումների ու նորարարությունների կառավարում» առարկան:
Մեր հարցին, թե խորհուրդներ չի՞ տվել նոր վարչապետին, թե ինչպես ներդրումներ ապահովել, քանի որ նման առարկա է դասավանդում, նախկին նախարարը պատասխանեց. «Ես նրան իմ խորհուրդներն արդեն տվել եմ»: