|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է նոր կառավարության ծրագիրը: Այն ներկայացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Առաջնահերթությունները ներկայացնելուց հետո վարչապետը սկսեց պատասխանել պատգամավորների հասցեին: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նախ նշեց, որ ծրագրում բազմաթիվ կետեր կան, որոնց հետ հնարավոր չէ չհամաձայնել: Պատգամավորը մեջբերեց վարչապետի կողմից ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ առանց ստվերի դեմ պայքարի հնարավոր չէ առաջ գնալ, ուստի ինչո՞ւ կառավարության ծրագրում հստակ նշված չեբ ստվերի դեմ պայքարի մեխանիզմները:
Կարեն Կարապետյանը կարծիք հայտնեց, որ կառավարության ծրագրի հիմնական մասը հենց ստվերի դեմ պայքարի մեխանիզմների մասին է: Ըստ վարչապետի` երբ ասում են` արդար, պարզ, հավասար պայմաններ, նման պայմաններում մոնոպոլ դիրքը կա'մ կայանում է օբյեկտիվորեն, կա'մ չի կայանում:
«Երբ մենք ասում ենք` օրինապահ բիզնեսմեն, դա հենց ստվերի դեմ պայքարին է ուղղված: Գուցե չենք նշել, որ այսինչ գործողությունն ուղղված է ստվերի դեմ, մոնոպոլի դեմ է, բայց ծրագրի մեծ մասը հենց դրա դեմ է ուղղված»,- ասաց վարչապետը: