|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը АПА-ի հետ զրույցում մեկնաբանել է Հռոմի պապի` Երևանում արած հայտարարությունը, որում նա կոչ է անում խաղաղություն հաստատել Արցախում:
Իր ագրեսիվ քաղաքականությամբ հայտնի Բաքուն անգամ Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն է որոշել օգտագործել իր օգտին:
Այսպես` Հաջիևը նշում է, որ Հռոմի պապի այդ կոչն ուղղված էր Երևանին, քանի որ արվել է Հայաստանում, նա անգամ կոչ է անում ականջալուր լինել Հռոմի պապին և ազատել Ադրբեջանի «օկուպացված տարածքները»:
Նշենք, սակայն, որ Հռոմիապը նման կոչ չի արել, նա միայն ցանկություն է հայտնել, որ ԼՂ-ում խաղաղություն լինի: