|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռիոյի ամառային օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների թիվը ավելացավ ևս մեկով:
Հայաստանի 29-րդ օլիմպիականն է հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը, ով խաղերին կմասնակցի «Սպիտակ քարտով». հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
20-ամյա հրաձիգը Բաքվում կայացած առաջին եվրոպական խաղերի մասնակից էր, որտեղ նա սահմանել էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդ: Նաև` Նանկինի պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է: