|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի` իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխին, ամեն դեպքում, սեւ ամպեր են կուտակվում: Բանն այն է, որ ՔՊ-ական մի «կորիզ» որոշել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի եւ պրոռեկտորի առնչությամբ չարաշահումների թեման քննարկել ՔՊ-ում ու ամեն բան անել՝ ապացուցելու, որ առանց Անդրեասյանի գիտության նրա մտերիմ ընկերուհի Սրբուհի Գեւորգյանը որեւէ քայլի չէր գնա:
Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ակաները Նիկոլ Փաշինյանին փորձում են հասկացնել, որ Անդրեասյանը, լինելով բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը, սարսափելի քայլեր է արել` դեմ գնալով Փաշինյանի հորդորին, այն է՝ կաշառքը, չարաշահումները բացառել գերատեսչություններում:
Առաջիկայում ՔՊ-ում բարձրաձայնվելու է Ժաննա Անդրեասյանի հարցը, ու բարձրաստիճան ՔՊ-ականներն արդեն իրենց ներսում նոր նախարար են գտել, որի մասին կներկայացնենք առաջիկայում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: