|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզիչը 62-ամյա շվեյցարացի Բեռնար Շալանդն է: Այդ մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ժամանակ հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ ֆեդերացիան չի ուշացել նոր մարզչի նշանակման հարցում:
2001-2007 թվականներին Շալանդն աշխատել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականում: 2007-ին «Ցյուրիխի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Լյուսեն Ֆավրեին: 2009-ին «Ցյուրիխը» նրա ղեկավարությամբ դարձել է երկրի չեմպիոն, իսկ 2011-ին, լինելով «Սյոն»-ի ղեկին, նվաճել է Շվեյցարիայի գավաթը: Վերջին ակումբը եղել է «Յանգ Բոյզ»-ը: