|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեքշաբթի օրը Ադրբեջանի հավաքականը մրցակցի հարկի տակ 1:4 հաշվով պարտություն է կրել Բելգիայից: Ադրբեջանցիների գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգստը նշել է անհաջողության պատճառը և պատրաստակամություն հայտնել թողնելու իր պաշտոն:
«Մենք պարտվեցինք, քանի որ 1:2 հաշվից հետո առաջ չգնացինք: Չեմ կարծում, թե սխալվել եմ մեկնարկային կազմի ընտրության հարցում: Խաղադաշտ դուրս եկան ամենաուժեղները: Ցույց տվեք ինձ ավելի ուժեղ ֆուտբոլիստներ: Եթե պահանջվի իմ հրաժարականը, ապա խնդիր չկա: Որոշումը կայացնում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան, և ես պատրաստ եմ ցանկացած որոշման»,- ըստ Azerisport-ի` ասել է մարզիչը: